Ոչինչ չի գտնվել
Գրադարան
Աշխատանքներ
Սոց. ցանցեր
Ծառայություններ
Տեքստերի հավաքում
Կատարում ենք տեքստերի հավաքման աշխատանքներ տարբեր լեզուներով։ Տեքստերը հավաքում ենք Ձեր կողմից տրամադրվող գրքերից, տետրերից, նկարներից, pdf ֆայլերից, աուդիո և վիդեո ձայնագրություններից: Սիրով սպասում ենք Ձեր պատվերներին:
Գեղարվեստական պատմությունների ստեղծում
Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է: Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ: Այն հայտնի է դարձել 1960-ականներին Lorem Ipsum բովանդակող Letraset էջերի թողարկման արդյունքում, իսկ ավելի ուշ համակարգչային տպագրության այնպիսի ծրագրերի թողարկման հետևանքով, ինչպիսին է Aldus PageMaker-ը, որը ներառում է Lorem Ipsum-ի տարատեսակներ:
Հոդված
Խոսելով գիտական հոդվածի սահմանման մասին՝ նշենք, որ այն հրապարակախոսության տեսակ է, որը ենթադրում է որևէ նեղ թեմայով իրականացված գիտական փոքրածավալ հետազոտություն և դրա արդյունքների համառոտ շարադրանք. «Գիտական հոդվածը գիտական մեթոդի կիրառմամբ գիտական որևէ կոնկրետ խնդրի գիտական ավարտուն հետազոտություն է»: Գիտական հոդվածը պետք է ունենա հստակ կառուցվածք, այն պետք է լինի ինքնուրույն վերլուծություն, դրա արդյունքները պետք է պարունակեն նորություն, լինեն ստուգելի և կիրառելի հետագա ուսումնասիրությունների համար: «Գիտական հոդվածը պետք է շարադրված լինի գիտական բառապաշարով, մտքերը և պնդումները պետք է լինեն փաստարկված և հիմնավորված: Հոդվածի տեխնիկական ձևավորումը պետք է լինի անթերի և ակնահաճո, ինչպես նաև պետք է պարունակի օգտագործված աղբյուրների ճշգրիտ հղումներ և ցանկ»: Անդրադառնալով հոդվածը նախապատրաստելու քայլերին՝ ասենք, որ նախևառաջ պետք է ծանոթանալ ամսագրի, ժողովածուի պահանջներին, սահմանել հոդվածը նախապատրաստելու ժամանակացույց, հստակեցնել թեման, նպատակը և խնդիրները, կազմել հոդվածի նախնական կառուցվածքը, այնուհետև համալրել, զտել և դասակարգել քննարկվող խնդիրների համար անհրաժեշտ գրականությունը, ընթերցել և մշակել հավաքած գրականությունը, ապա սկսել շարադրել հոդվածը:
Տեքստերի խմբագրական աշխատանքներ
Թեզինֆո ընկերությունը առաջարկում է հայերեն և ռուսերեն ցանկացած տեսակի և բնույթի տեքստերի որակյալ խմբագրման և սրբագրման աշխատանքներ։ Աշխատանքը կատարվում է պայմանավորված վերջնաժամկետին համապատասխան։ Բարձրորակ և անթերի աշխատանքը երաշխավորվում է: Պատվիրելու համար ուղարկել հարցում մեր կայք-էջի միջոցով, կամ զանգահարել 093565969 հեռախոսահամարով։ Սիրով սպասում ենք։
Կուրսային աշխատանք
Կուրսային աշխատանքը իրենից ներկայացնում է ուսումնահետազոտական աշխատանք: Կուրսային աշխատանքի կատարման անհրաժեշտությունը սահմանվում է տվյալ մասնագիտության ուսումնական պլանով: Կուրսային աշխատանքը լինում է` - ընդհանուր մասնագիտական դասընթացներից, - մասնագիտացման դասընթացներից: 2. Կուրսային աշխատանքի կատարման նպատակն է` - ուսանողների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ամրագրում, խորացում և կատարելագործում,  ինքնուրույն ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կատարման կարողությունների ձևավորում, - ժամանակակից տեխնոլոգիանների, տեղեկատվական նյութերի մշակման, վերլուծության և կիրառման կարողությունների և հմտությունների ձևավորում, - հետազոտությունների արդյունքների վերլուծության, մեկնաբանման, ստացված արդյունքների հիման վրա հետևությունների և առաջարկների ձևակերպման կարողությունների ձևավորում: Կուրսային աշխատանքի արժեքը կախված է լեզվից, ոլորտից, թեմայից և այլ հանգամանքներից:
Ռեֆերատ
Ռեֆերատ (բովանդակության համառոտ շարադրանք) (լատիներեն՝ referre-զեկուցել, հաղորդել), գրքի, գիտական աշխատության բովանդակության, գիտական հիմնահարցի ուսումնասիրման արդյունքների համառոտ շարադրանք՝ գրավոր կամ հրապարակային ելույթի ձևով, զեկուցում որոշակի թեմայի շուրջ։ Ունի գիտատեղեկատու նշանակություն։ Տարածում է ստացել գիտահետազոտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում, կրթական համակարգում, համալսարաններում։ Հանրակրթական դպրոցում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ռեֆերատ է անվանվում ֆակուլտատիվ պարապմունքներին սովորողների պատրաստած հաղորդումները։ Ռեֆերատ (ավտոռեֆերատ) է կազմում գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցողը, ընդգրկելով դիսերտացիոն աշխատանքի հիմնական գիտատեսական դրույթները։
Անհատական աշխատանք
Թեզինֆո ընկերությունն առաջարկում է Անհատական աշխատանքների պատրաստման ծառայություն: Սիրելի՛ ուսանողներ, պատվիրելով Ձեր աշխատանքը մեր ընկերությունում, կբավարարի այն բոլոր պահանջները, որոնք դրված են Ձեր առջև, այն է՝ 1. Խելամիտ գնային համակարգ 2. Գիտականության ու հավաստիության պահպանում 3. Արտատպման (Պլագիատի) իսպառ բացակայություն 4. Ժամկետների խիստ պահպանում 5. Անմիջական կապ մասնագետի հետ 6. Վերախմբագրման և սխալների ու բացթողումների շտկման հնարավորություն՝ առանց հավելյալ վճարումների: Վճարումները կատարում են առցանց եղանակով (Իդրամի կամ ԱյԴի բանկի հաշիվներին): Նշենք նաև, որ սահմանված վճարումը կատարվում է նախօրոք և վերադարձի ենթակա չէ: Թենզինֆո՝ ուսանողի հետ, ուսանողի կողքին:
Մագիստրոսական թեզ
Մագիստրոսական թեզը (այսուհետ՝ ՄԹ) ավարտուն, տեսական, փորձարարական հետազոտական աշխատանք է՝ նախատեսված մագիստրոսի կրթական ծրագրով: Աշխատանքը ցույց է տալիս մագիստրոսի կողմից հիմնական և հատուկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների տիրապետման աստիճանը, որոնք անհրաժեշտ են մասնագիտական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար: ՄԹ-ն ապահովում է մասնագիտական գործունեության ոլորտում ձեռք բերված գիտելիքների և մեթոդաբանական պատկերացումների ու մեթոդական հմտությունների իրականացման ամբողջություն: ՄԹ-ն մագիստրոսի կողմից հրապարակային պաշտպանության ներկայացվող հետազոտական աշխատանքի է, որի արդյունքները արտացոլված են եզրակացություններում (դրույթներում, ամփոփումներում, վերջաբանում): Այն պետք է ունենա տեսական և գործնական նշանակություն, պարունակի գիտականորեն հիմնավորված առաջարկություններ, ունենա ներքին միասնական կառուցվածք և հետազոտության խնդիրների լուծմանը նպատակաուղղված տրամաբանական շարադրանք: Մագիստրոսական թեզի 1 էջի արժեքը կախված` լեզվից, ոլորտից, թեմայից և այլ հանգամանքներից:
Ավարտական (դիպլոմային) աշխատանք
Դիպլոմային աշխատանք (նախագիծ), ավարտական որակավորման աշխատանքներից մեկը՝ մասնագետների պատրաստման ծրագրերով սովորող ուսանողների ինքնուրույն ստեղծագործական աշխատանք, որը իրականացնում են վերջին, ավարտական կուրսում: Դիպլոմային աշխատանքը սովորաբար իրականցվում է ուսանողների կողմից, որոնք սովորում են բնագիտական, հումանիտար, տնտեսագիտական և ստեղծագործական մասնագիտացումներով, և նպատակ ունի ստուգել, համակարգել և ընդհանրացնել ուսանողների հատուկ տեսական գիտելիքները և գործնական հմտությունները: Դիպլոմային նախագիծը սովորաբար կատարում են ուսանողները, որոնք սովորում են տեխնիկական մասնագիտացումներով, և առաջարկում է որոշակի տեխնիկական սարքավորման կամ տեխնոլոգիայի ստեղծում կամ հաշվարկում: Բացառության տեսքով տեխնիկական բուհերի ուսանողները կարող են կատարել նաև դիպլոմային աշխատանքը, եթե այն կրում է տեսական կամ փորձարարական բնույթ: Դիպլոմային նախագծի (աշխատանքի) նախապատրաստությունը և դրան նախորդող պրոֆեսիոնալ ուղղվածություն ունեցող պրակտիկան՝ որպես ուսուցման վերջնական փուլ, պատասխանում են ուսանողի մոտ մասնագիտական բնագավառում ինքնուրույն աշխատանքի հմտությունների ձևավորմանը: Դիպլոմը գրելու և պաշտպանելու ողջ տեղեկատվությունը պետք է ներկայացվի ուսանողներին համալսարանն ավարտելուց ավելի քան ամիս առաջ: Դիպլոմային նախագծի հաջող պաշտպանությունը Պետական ատեստացիոն հանձնաժողովի նիստի ժամանակ համարվում է ուսանողին համապատասխան որակավորում տրամադրելու իրավական հիմք: Բացառություն են կազմում միայն մի շարք բժշկական մասնագիտացումներ, որտեղ դիպլոմային աշխատանքի պաշտպանության փոխարեն անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել պետական քննություն, ինչպես նաև ավարտել ինտերնատուրան: Դիպլոմային աշխատանք գրելու հիմնական նպատակը շրջանավարտների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ընդհանրացումն ու համակարգումն է: Դիպլոմային աշխատանքը, որպես կանոն, բաղկացած է տեսական, գործնական (վերլուծական)և նախագծային հատվածներից: Կատարվում է մեծավ մասամբ որոշակի կազմակերպության օրինակով:
Թարգմանություն
Թեզինֆո ընկերությունը Ձեզ է առաջարկում որակյալ ու մատչելի ծառայություններ: Մենք կատարում ենք թարգմանություններ տարբեր լեզուներով: Բարձրակարգ մասնագետները սեղմ ժամկետում կկատարեն ցանկացած տիպի աշխատանք, իսկ արդյունքից Դուք, միանշանակ, գոհ կմնաք: Նշենք, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի պատվիրեք գրավոր թարգմանություն մեզ մոտ: 1.Պատվիրատուն ներկայացնում է բնօրինակ տեքստը: 2.Մենք կատարում ենք թարգմանության գնի հաշվարկը (հաշվի են առնվում թեման և տեքստի բարդությունը, էջերի քանակը): 3. Գնային համակարգը քննարկվում է պատվիրատուի հետ: Համաձայնության գալով՝ մասնագետը սկսում է աշխատել: 4.Մենք իրականացնում ենք թարգմանված տեքստի խմբագրում, որից հետո արդեն պատրաստ թարգմանությունը ուղարկում ենք պատվիրատուին: Վճարելիք գումարը փոխանցվում է առցանց եղանակով, այնուհետև ընկերությունը տրամադրում է աշխատանքը: Թեզինֆո ընկերությունը նորություն է հայկական շուկայում: Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր հաճախորդի կարծիքը, համապատասխանաբար՝ ընկերությունը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում: Դիմեք մեզ, դարձեք մեր հաճախորդը և, օգտվելով մեր ծառայություններից 3 անգամ, 4-րդ աշխատանքի համար ստացեք հատուկ զեղչված գին: Սիրով սպասում ենք:
Առցանց դասընթաց նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար
Անհատական և խմբակային տարբերակով մեր մասնագետները կօգնեն ձեր բալիկներին յուրացնել բաց թողնված դասանյութը, (մայրենի, ես և շրջակա աշխարհը, ռուսերեն) ինչպես նաև նախադպրոցական տարիքի երեխաներին կպատրաստեն առաջիկա ուսումնական տարվան։ Դասընթացը իրականացվում է zoom հարթակի միջոցով, և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Սիրով սպասում ենք։
Առցանց դասընթացներ դիմորդների համար
Հարգելի' դիմորդներ, Ձեզ ենք առաջարկում հայոց լեզվի և հայ գրականություն առցանց արագացված դասընթացներ, որոնք արդյունավետ կերպով կօգնեն Ձեզ սպասվելիք առաջիկա քննությանը պատվով հաղթահարել։ Դասընթացը իրականացվում է zoom հարթակով անհատական կամ խմբային տարբերակով։ Սիրով սպասում ենք։
Հաշվապահական ծառայություններ
«Թեզինֆո» ընկերությունն առաջարկում է հաշվապահական ծառայություններ: Մեր բանիմաց մասնագետները մատուցում են հետևյալ ծառայությունները` ️Հարկային հաշվետվությունների կազմում ️ԵՏՄ հայտարարագրերի լրացում ️ՎԻՃ հաշվետվությունների կազմում ️Հաշվապահություն արտադրական ոլորտում ️Հաշվապահություն արդեն վաճառքի ոլորտում ️Ներքին հաշվապահություն ️Հարկային գործարքների կատարում (փոխանցումներ, բանկային ձևակերպումներ) ️Արտադրական հաշվապահություն (ծախսերի վերագրում որ, օրինակ տնօրենին կարող են ցույց տալ թե կոնկրետ ամսվա կտրվածքով որքան ինքնարժեքի ապրանք է օգտագործվել, որքան շահույթ է ստացվել) ️Հաշվապահական վերլուծություն, ֆինանսական վերլուծություն, ցույց տալ ինչ շարժ է ունեցել, եկամուտ, ️ Հարկային հաշիվների դուրս գրում, ️Միկրոձեռնարկությամբ զբաղվող կազմակերպությունների ԱԱՁ-ների հաշվապահություն։
Էսսե
Էսսե, հայերեն՝ փորձագրություն (լատ.՝ exagium - «կշռադատել», անգլ.՝ essay - «ակնարկ, հոդված, փորձ», ֆր.՝ essai - «ակնարկ, փորձ»)՝ գրականագիտության ժանրերից մեկը։ Ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ, հոդված՝ նվիրված որևէ կոնկերտ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։ Էսսեի բնորոշ օրինակներ են՝ Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո» և այլ հոդվածներ, Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» հոդվածը։ Արևմտահայերը այս ժանրը կոչել են դիմաստվեր (օր.՝ Հ. Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը): Էսսեի արժեքը կախված է լեզվից, ոլորտից, թեմայից և այլ հանգամանքներից:
Շարադրություն
1. գաղափարների՝ ուսումնասիրության արդյունքների՝ ստեղծագործության և այլն շարադրված տեքստը, շարադրանք 2. ուսումնական գրավոր աշխատանքի մի տեսակը՝ տրված թեմայի մասին իր մտքերի՝ գիտելիքների ինքնուրույն շարադրանքը 3. (հնց․) գիտական կամ գրական աշխատություն 4. (արհմրհ․) աշակերտական գրավոր աշխատանքի տպավորություն թողնող գիտական կամ գրական գրվածք, թույլ՝ աշակերտական մակարդակով գրված աշխատանք: Տեղեկացնում ենք, որ մեր փորձառու մասնագետները իրականացնում են շարադրություների պատրաստում ցանկացած թեմայով: Սիրով սպասում ենք: Շարադրության 1 էջի արժեքը 500 դրամ է:
Իրավաբանական ծառայություններ
Թեզինֆո ընկերությունը առաջարկում է իրավաբանական խորհրդատվություն ինչպես նաև փաստաբանի ծառայություններ՝ քաղաքացիական, քրեական, վարչական, սնանկության գործերով: Մանրամասների համար դիմել Թեզինֆո ընկերությանը՝ զանգահարելով 093565969 / 041565969 հեռախոսահամարներով: Սիրով սպասում ենք:
ՈՒսուցիչների վերապատրաստման համար նախատեսված աշխատանքներ (հետազոտական)
Եթե ուսուցիչ ես ու ժամանակդ չի բավականեցնում, ապա դիմիր մեզ։ Թեզինֆո ընկերությունն առաջարկում է ուսուցիչների վերապատրաստման համար նախատեսված աշխառանքների (հետազոտական) պատրաստում։ Սահմանված կարգին համապատասխան ու որակյալ աշխատանքները մեր մասնագետները կպատրաստեն կարճ ժամանակում։ Սիրով սպասում ենք։
Պրակտիկայի հաշվետվություն
Պրակտիկայի հաշվետվություն
Դիպլոմային աշխատանքի և մագիստրոսական թեզի հաշվետվություն
Դիպլոմային ա՛խատանքի և մագիստրոսական թեզի հաշվետվություն
ՏԵՔՍՏԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ/ ՊԱԳԻԱՏ/ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ՏԵՔՍՏԵՐԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ/ ՊԱԳԻԱՏ/ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Պատվիրել