Ոչինչ չի գտնվել
Գրադարան
Աշխատանքներ
Սոց. ցանցեր
Գրադարան
Գ.Դանիելյան ՀՀ վարչական իրավունք
Ուսումնական ձեռնարկը նվիրված է Հայաստանի Հանրապետության վարչական իրավունքի դասընթացի ծրագրային հարցերին, այն համարժեքորեն և անհրաժեշտ գիտագործնական խորությամբ լուսաբանում է իրավունքի նշված ճյուղի առանցքային ինստիտուտները, դրանց իրավական հիմքերն ու իրավակիրառ փորձը: Գործնականում վարչական իրավունքը կիրառական ամենալայն շրջանակներ ունեցող և մեծաթիվ մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող իրավունքներին ու ազատություններին առնչվող իրավունքի ճյուղ է: Պետական իշխանության իրականացման ցանկացած ոլորտում վարչարարություն իրականացնելու իրավասությամբ օժտված յուրաքանչյուր հանրային ծառայող առնչվում է վարչական իրավունքի այս կամ այն ինստիտուտի կիրառման բարդությունների հետ, ինչը հաղթահարելու և արդյունավետ գործելու գրավականը իրավունքի այդ ճյուղի պատշաճ իմացությունն է: Նախատեսված է իրավագիտության բուհերի և ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի պաշտոնյաների և մասնագետների համար: Երևանի պետ. համալս. - ԵՊՀ> հրատ., 2012, 704 էջ:
Ենգիբարյան Վ.Գ Առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա
Սույն ուսումնամեթոդական ձեռնարկում լուսաբանվում են «Կրիմինալիստիկա», Առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա« դասընթացների ծրագրում ընդգրկված թեմաները: Աշխատանքը նվիրված է հանցագործությունների առանձին տեսակների քննության մեթոդիկայի հիմնախնդիրներին, ընդ որում, ներկայացված են այնպիսի տեսակի հանցագործությունների քննության առանձնահատկությունները, որոնք առավել հաճախ են հանդիպում պրակտիկայում, ինչպես նաև այնպիսիք, որոնց վերաբերյալ գործերով քննչական պրակտիկայում առաջանում են որոշակի դժվարություններ: Աշխատանքն օգտակար կարող է լինել իրավաբանական բուհերի և ֆակուլտետների բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողների, դասախոսների, ասպիրանտների, հայցորդների, կրմինալիստիկական մեթոդիկահյի հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող իրավաբանների համար: Եր.: ԵՊՀ հրատ., 2009, - 416 էջ:
Քնարիկ Վարդանյան Ակադեմիական գրականություն Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավական ակտերը և դրանց ազգային իրավական իմպլեմենտացիան Քնարիկ Վարդանյան
Հետազոտությունը նպատակ է հետապնդում ուսումնասիրել փախստականների և ապաստան հայցողների իրավական կարգավիճակն ամրագրող միջազգային իրավական փաստաթղթերը և դրանց իմպլեմենտացիան ՀՀ ներպետական օրենսդրության մեջ։ Հետազոտության ընթացքում ձևավորված եզրահանգումներն ու հիմնական դրույթները կարող են օգտագործվել ՀՀ պետական մարմինների, միջազգային և ազգային կազմակերպությունների, ինչպես նաև միգրացիայի, ապաստանի և փախստականների իրավունքների պաշտպանության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց լայն շրջանակի կողմից: Հետազոտությունն իրականացվել է «02.Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 144 էջ
Իրավաբանական գրագրության լեզուն Յուրի Ավետիսյան, Արսեն Մկրտչյան, Լիանա Սարգսյան
Գիրքը մեզանում իրավական փաստաթղթերի լեզվին նվիրված առաջին աշխատանքներից է: Այստեղ նկարագրվում են գրագրության լեզվական հատկանիշները, տրվում են իրավական տեքստի մշակման և խմբագրման հանձնարարականներ: Նախատեսված է իրավաբանների և հարցով հետաքրքրվող լսարանի համար: Եր., ԵՊՀ հրատ., 2019, 202 էջ:
Սերգեյ Մեղրյան Հայցի ապահովումը քաղաքացիական դատավարությունում (դասախոսություն)
Դասախոսության տեքստերի շրջանակում լուսաբանվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված հայցի ապահովման ինստիտուտը: Սույն հրատարակությունը կարող է օգտակար լինել իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների փաստաբանների, դատավորների և դատական ծառայողներիինչպես նաև քաղաքացիական դատավարության հիմնախնդիրներով հետաքրքրվող այլ անձանց համար: Երևան, ԵՊՀ հրատ. 2020, 40 էջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Գ. Հարությունյան, Ա. Վաղարշյան
ՀՌՈՄԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ Գ.Սաֆարյան, Ա. Եսայան
Ուսումնական ձեռնարկը հրատարակություն է երաշխավորել ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ Գառնիկ Հրաչիկի Սաֆարյան – իրավ. գիտ. դոկ., պրոֆեսոր Արմեն Կարլենի Եսայան - իրավ. գիտ. դոկտոր Հռոմեական իրավունք: Ուսումնական ձեռնարկ: Երևան, 2011, 117 էջ Ուսումնական ձեռնարկում համակարգված ձևով շարադրված է հռոմեական իրավունքը դասընթացի հիմնական ինստիտուտները և ռեցեպցիան միջնադարյան Եվրոպայում: Ուսումնական ձեռնարկում ներկայացված է նաև Հռոմեական իրավունքի դասընթացի ծրագիրը: Ուսումնական ձեռնարկը նախատեսված է իրավաբանական բուհերի և իրավաբանական ֆակուլտետների համար:
Վիգեն Քոչարյան Միջազգային իրավունք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Վ. Քոչարյան Բուհական դասընթացի ծրագրին համապատասխան ուսումնական ձեռնարկում համակարգված կերպով շարադրված է ժամանակակից միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը, ներկայացված են նրա ճյուղերի և ինստիտուտների առանձնահատկությունները: Առանձին ուշադրություն է հատկացված Հայաստանի Հանրապետության միջազգային իրավական պրակտիկային: Ուսումնական ձեռնարկում տեղ են գտել նաև առանձին հիմնարար միջազգային իրավական և ներպետական ակտեր: Նախատեսված է բուհերի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների համար: Այն կարող է օգտակար լինել արտաքին հարաբերությունների և միջազգային կապերի ոլորտի աշխատողների, միջազգային հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց և կազմակերպությունների համար:
Մուրադյան Ս. - Ֆինանսական իրավունք
Մուրադյան Ս.: Ֆինանսական իրավունք-Եր. Աստղիկ, 2003, 285 էջ: Ուսումնական ձեռնարկում համակարգված և ամբողջական տեսքով շարադրված է ՀՀ ֆինանսական իրավունքի դասընթացը: Ֆինանսական հարաբերությունների իրավական կարգավորման հարցոերը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքի առավել կարևոր և արդիական խնդիրներից են: Դա պայմանավորված է նոր տնտեսական համակարգի ձևավորմամբ, շուկայական համակարգի հաստատման, սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի խորացմամբ: Այս ամենը առաջնային է դարձրել ֆինանսական օրենսդրության կատարելագործումը, ֆինանսական հարաբերությունների նոր բովանդակության ձևավորումը: Մեր նորանկախ հանրապետության համար առաջնակարգ նշանակություն ունի ֆինանսաիրավական նորմերի ուսումնասիրությունը, դրանց գործունեության մեխանիզմի արդյունավետության բարձրացումը: Ներկայացվող ուսումնական ձեռնարկում խնդիր չի դրված քննադատական վերլուծության ենթարկելու գործող ֆինանսաիրավական նորմերը: Մեր խնդիրն է ցույց տալ ֆինանսական իրավունքի բովանդակությունը նոր ֆինանսական օրենսդրության հենքի վրա:
Աբգարյան Կ.Հ.- Բանկային իրավունք
ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Ուսումնական ձեռնարկ բուհերի ուսանողության համար Երևան 2008 270 էջ Ներկայացված են ՀՀ-ում գործող բանկային համակարգը և բանկային գործունեության իրավական կարգավորումը: Նախատեսված է բուհերի իրավաբանական տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար:
Հրաչյա Աճառյան «Լիակատար քերականություն Հայոց լեզվի»
Հատորը ընդգրկում է Հր. Աճառյանի անձնական արխիվի այն ամբողջ նյութը, որի հիման վրավերջնական ձևավորում պիտի ստանային «Լիակատար քերականության» վերջին երեք հատորները: Դրանք, ըստ նախնական պլանավորման, պետք է նվիրված լինեին իմաստաբանության (8-րդ հատոր), բառաքննության, այդ թվում նաև բառակազմության (9-րդ հատոր) և շարահյուսության (10-րդ հատոր) խնդիրների աճառյանական լուսաբանմանը: Հատորում պահպանված է նյութի բաշխումը ըստ նշված երեք բաժինների: Եր.: ԵՊՀ հրատ., 2005, 352 էջ:
Մ.Կարապետյան Աշխարհագրական տիպական խնդիրների լուծումների մեկնաբանություն
Կարապետյան Մ.«Աշխարհագրական տիպական խնդիրների լուծումների մեկնաբանություն» ձեռնարկ: Հեղինակային հրատարակություն, 2007, 42 էջ: Ձեռնարկում տրված են աշխարհագրական հարցեր և խնդիրներ՝ իրենց պատասխաններով և լուծումներով:
Բառարան Հայերեն Ռուսերեն
Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է: Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ: Այն հայտնի է դարձել 1960-ականներին Lorem Ipsum բովանդակող Letraset էջերի թողարկման արդյունքում, իսկ ավելի ուշ համակարգչային տպագրության այնպիսի ծրագրերի թողարկման հետևանքով, ինչպիսին է Aldus PageMaker-ը, որը ներառում է Lorem Ipsum-ի տարատեսակներ:
Անգլերեն-Հայերեն Հայերեն-Անգլերեն բառարան
Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է տպագրական արդյունաբերության ստանդարտ մոդելային տեքստ, ինչը մի անհայտ տպագրիչի կողմից տարբեր տառատեսակների օրինակների գիրք ստեղծելու ջանքերի արդյունք է: Այս տեքստը ոչ միայն կարողացել է գոյատևել հինգ դարաշրջան, այլև ներառվել է էլեկտրոնային տպագրության մեջ` մնալով էապես անփոփոխ: Այն հայտնի է դարձել 1960-ականներին Lorem Ipsum բովանդակող Letraset էջերի թողարկման արդյունքում, իսկ ավելի ուշ համակարգչային տպագրության այնպիսի ծրագրերի թողարկման հետևանքով, ինչպիսին է Aldus PageMaker-ը, որը ներառում է Lorem Ipsum-ի տարատեսակներ: