Ոչինչ չի գտնվել
Գրադարան
Աշխատանքներ
Սոց. ցանցեր
Ռեֆերատ
Ռեֆերատ (բովանդակության համառոտ շարադրանք) (լատիներեն՝ referre-զեկուցել, հաղորդել), գրքի, գիտական աշխատության բովանդակության, գիտական հիմնահարցի ուսումնասիրման արդյունքների համառոտ շարադրանք՝ գրավոր կամ հրապարակային ելույթի ձևով, զեկուցում որոշակի թեմայի շուրջ։ Ունի գիտատեղեկատու նշանակություն։ Տարածում է ստացել գիտահետազոտական, բարձրագույն ուսումնական հաստատություններում, կրթական համակարգում, համալսարաններում։ Հանրակրթական դպրոցում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ռեֆերատ է անվանվում ֆակուլտատիվ պարապմունքներին սովորողների պատրաստած հաղորդումները։ Ռեֆերատ (ավտոռեֆերատ) է կազմում գիտությունների թեկնածուի կամ գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցողը, ընդգրկելով դիսերտացիոն աշխատանքի հիմնական գիտատեսական դրույթները։
Պատվիրել