Էսսե
Էսսե, հայերեն՝ փորձագրություն (լատ.՝ exagium - «կշռադատել», անգլ.՝ essay - «ակնարկ, հոդված, փորձ», ֆր.՝ essai - «ակնարկ, փորձ»)՝ գրականագիտության ժանրերից մեկը։ Ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ, հոդված՝ նվիրված որևէ կոնկերտ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։
Էսսեի բնորոշ օրինակներ են՝ Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո» և այլ հոդվածներ, Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» հոդվածը։ Արևմտահայերը այս ժանրը կոչել են դիմաստվեր (օր.՝ Հ. Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը):
Էսսեի արժեքը կախված է լեզվից, ոլորտից, թեմայից և այլ հանգամանքներից:
Պատվիրել