Հոդված
Խոսելով գիտական հոդվածի սահմանման մասին՝ նշենք, որ այն հրապարակախոսության տեսակ է, որը ենթադրում է որևէ նեղ թեմայով իրականացված գիտական փոքրածավալ հետազոտություն և դրա արդյունքների համառոտ շարադրանք. «Գիտական հոդվածը գիտական մեթոդի կիրառմամբ գիտական որևէ կոնկրետ խնդրի գիտական ավարտուն հետազոտություն է»:
Գիտական հոդվածը պետք է ունենա հստակ կառուցվածք, այն պետք է լինի ինքնուրույն վերլուծություն, դրա արդյունքները պետք է պարունակեն նորություն, լինեն ստուգելի և կիրառելի հետագա ուսումնասիրությունների համար:
«Գիտական հոդվածը պետք է շարադրված լինի գիտական բառապաշարով, մտքերը և պնդումները պետք է լինեն փաստարկված և հիմնավորված: Հոդվածի տեխնիկական ձևավորումը պետք է լինի անթերի և ակնահաճո, ինչպես նաև պետք է պարունակի օգտագործված աղբյուրների ճշգրիտ հղումներ և ցանկ»:
Անդրադառնալով հոդվածը նախապատրաստելու քայլերին՝ ասենք, որ նախևառաջ պետք է ծանոթանալ ամսագրի, ժողովածուի պահանջներին, սահմանել հոդվածը նախապատրաստելու ժամանակացույց, հստակեցնել թեման, նպատակը և խնդիրները, կազմել հոդվածի նախնական կառուցվածքը, այնուհետև համալրել, զտել և դասակարգել քննարկվող խնդիրների համար անհրաժեշտ գրականությունը, ընթերցել և մշակել հավաքած գրականությունը, ապա սկսել շարադրել հոդվածը:
Պատվիրել